Ներկայում էմբրիոնալ բջիջներից աճեցնում են հյուսվածքներ, հեռանկարում` նաև օրգաններ կաճեցվեն: Ցանկացած դեպքում, համատեղելիության խնդիրը դեռևս մնում է չլուծված: Իմուն համակարգը հարձակվում է օտար բջիջների վրա, արդյունքում բերելով դրանց արտամղման կամ, անգամ, պացիենտի մահվան: Այդ պատճառով գիտնականները մշակում են այլ մոտեցումներ:
Ուղիներից մեկը կայանում է նրանում, որ մանրամասն պարզվի, թե ինչպիսի քիմիական ռեակցիաներ են ստիպում ցողունային բջիջներին մասնագիտանալ, և ներմուծվեն հենց այդ նյութերը: Երկրորդ՝ մոդիիկացնել ցողունային բջիջները «պատվերով»՝ յուրաքանչյուր կոնկրետ մարդու համար: Դա նման է ֆանտաստիկայի: Օրինակ, պացիենռի մաշկի բջիջների կորիզը ներդրվում է ձվաբջջի մեջ (դա կոչվում է թերապևտիկ կլոնավորում): Այդ կերպ «բեղմնավորված զիգոտն աճեցնում են փորձանոթում մինչև բլաստոցիտի փուլ, որից էլ ստանում են պացիենտի իմունոլոգիական պրոֆիլին համապատասխան ցողունային բջիջներ: